Մեր տղաները կարողացան գաղտնի մոտենալ և վտանգելով իրենց կյանքը, բարձրանալ այդ հենակետը

2

Մեր զրուցակիցն է առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը

Պարոն Վարդանով, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ասել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Նախիջևանի ուղղությամբ վերահսկողություն են հաստատել շուրջ 20 հազար հեկտար տարածքի վրա։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, թե՞ սա պարզապես քարոզչություն է։

Սրանից 4 տարի առաջ, եթե չեմ սխալվում 2014 թվականին, Նախիջևանի ուղղությամբ դիրքապահները, որոնք զիջել էին ջրբաժանը, որով անցնում էր սահմանը, և այնտեղ թուրքական դիրք էր, մեր տղաների գործողության արդյունքում այնպես ստացվեց, որ նրանք կարողացան գաղտնի ձևով մոտենալ և վտանգելով իրենց կյանքը, բարձրանալ այդ հենակետը։ Իսկ ադրբեջանցիները տեսնելով, որ այդտեղ հայերն են նստած, հետ են քաշվել, ու դրա արդյունքում մի քանի տասնյակ հազար մետր անցել է մեր վերահսկողության տակ, որը մինչ այդ չեզոք գոտի էր։ Եվ չեզոք գոտին դեպի իրենց տարածք հայտնվել է մեր վերահսկողության տակ։ Եղել է նման բան։ Գուցե էլի դեպք է եղել, ես չգիտեմ, բայց այս մեկի մասին գիտեմ։

Օրերս ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղական նշանակվեց Հայկազ Բաղմանյանը։ Նրան Պաշտպանության նախարարությունից հեռացրին պարտականությունները կատարելու հարցում թերանալու համար։ Ինչպե՞ս եք գնահատում նրան նորից պաշտոնի նշանակելը և արդյոք դա մտահոգիչ է։

Ես չեմ մտահոգվում, ընդհակառակը, դա աքսոր է, միաժամանակ փորձում են օգտագործել Բաղմանյանի տասնյակ տարիների ձեռք բերված փորձը։ Նորմալ եմ գնահատում։

Իսկ չպե՞տք է զգույշ լինեն նրան այդ պաշտոնին նշանակելիս՝ հաշվի առնելով նրա թերացումները։

Երևի զգույշ են, երևի ռիսկերը հաշվի են առել։ Չեմ կարծում, որ այդքան միամիտ են, որ այդ պաշտոնում դնում են մի մարդու, որը ժամանակին Պաշտպանության նախարարությունից հեռացվել է թերանալու պատճառով։

Երեւանում ռուս պաշտոնյաները հայտարարում են, որ Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը և Ադրբեջանին նույն ծավալներով զենք չի վաճառի։ Ձեր կարծիքով, Ռուսաստանը պահելո՞ւ է այս խոստումը, թե՞ շարունակելու է այն քաղաքականությունը, որը բխում է իր շահերից։

Իհարկե, իր շահերից է բխում իր վարած քաղաքականությունը. պետք եղած ժամանակ չի ծախի զենք, պետք եղած ժամանակ կծախի։ Նրա հույսով չպետք է անել։ Մենք պետք է ամենաքիչը սպառազինությունների այն տեսակները, որոնք մենք ի վիճակի ենք արտադրել, դրանք կատարելագործենք և, ինչու չէ, մեր արտադրած բարձր տեխնոլոգիաներով զենքի տեսակներ ներառենք մեր սպառազինության մեջ։

Կարծում եք՝ այս ուղղությամբ բավարար աշխատանքներ արվո՞ւմ են։

Չեմ կարող ասել։ Ոնց էլ լինի, դժվարություններ  կլինեն, որոնք կարող ենք հիմա որպես թերացում գնահատենք։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache