Մերձմոսկովյան ավտոճանապարհին կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հետիոտնի հետ հեռացել վթարի վայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5

shamshyan.com — Մերձմոսկվյան Սերպուխովի ավտոճանապարհին կին վարորդը իր վարած Mitsubishi Pajero ամենագնացով թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել: Այս մասին հայտնում է MK-ն:

Տեղի ունեցածը ֆիքսել է այդ հատվածում տեղադրված տեսախցիկը, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կին վարորդը իր ուղևորուհու հետ արագ համոզում վրաերթի ենթարկվածին և նստեցնելով վերջինիս մեքենայի սրահ՝ հեռանում դեպքի վայրից:

Հայտնի չէ՝ վրաերթի ենթարկվածը դիմել է Ոստիկանություն, թե ոչ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache