Մեռելոցն ավարտվեց. Ողջերի ժամանակը

59

Սեպտեմբերի 17-ը՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին, աշխատանքային օր է: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները դարձան ոչ աշխատանքային, Հովիկ Աբրահամյանի օրոք դրանք դարձան «մեկումեջ»: Նոր իշխանությունը սկսում է աշխատանքային օրով, ինչը համահունչ է հռչակված գաղափարներին ու տեսլականին:

Եկեղեցական տոների «պետականացումը» տեղավորվում էր նախորդ վարչակարգի քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա կարեւոր բաղադրիչը հանրության այսպես ասած ապաքաղաքականացումն էր, եւ եկեղեցու լայնածավալ ներգրավումը հանրային-պետական կյանքին կոչված էր «փոխհատուցել» հանրության մեկուսացումը իր իրավունքներից:

Դա տվել էր իր արդյունքը, եւ հայ ժողովուրդը իր հավաքականության մեջ վերածվել էր ծեսի ժողովրդի: Ընդ որում՝ ինստիտուցիոնալացված ծեսի:

Մեռելոցի ժամանակն ավարտված է, մեռյալները թող թաղեն իրենց մեռածներին, իսկ Աստված ողջերինն է, ասվում է Սուրբ գրքում: Եկել է ապրելու եւ արարելու ժամանակը, բացվել է ծեսի համայնքից դեպի պետական ու քաղաքական ազգ դառնալու ճանապարհը:

Այդ ճանապարհին կանգնածներին վարչապետը հայտարարեց քաղաքական դիակներ: Նրանց սպասվում է այդ պատգամը, իսկ ողջերին սպասում է դժվարին ու արժանապատիվ ճանապարհը դեպի նոր Հայաստան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache