Մերժելուց պիտի անցնենք պատժելուն. Հմայակ Հովհաննիսյան

109

factor.am — Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, որն այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանում ներկա էր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին, նշեց, որ վաղուց ժամանակն է՝ մերժելուց անցնել պատժելուն։

Factor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տոնածառ դնելը չի կարող հասարակության համար վտանգավոր լինել, և Գևորգ Սաֆարյանը պայքարել է հասարակության ազատության համար՝ «դառնալով մեր հեղափոխության Գավրոշը»։

Հարցին՝ ինչ սպասելիքներ ունի Ժիրայր Սեֆիլյանի կալանքի փոփոխման վերաբերյալ, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր դատարանը պետք է այդ հարցը լուծի, քանի որ ներկայացվել է միջնորդություն նոր իշխանության հեղափոխական պատգամավորների կողմից․ «Այդ միջնորդության բավարարումը այլընտըրանք չունի, իսկ այլընտրանքը դատարանի խոստովանությունն է, որ իրենք դեմ են արդարադատության  հաստատմանը հեղափոխության արդյունքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache