Լրահոս

Մետրոյի Բաղրամյան կայարանը փակ է. պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը

 

80566

armtimes.com-ը գրում է.

Մեր թղթակիցը Նախագահական նստավայրի մոտից հայտնում է, որ այս պահին փակ է մետրոյի Բաղրամյան կայարանը: Կայարանի մուտքի դռան թակոցներից հետո ոստիկաններն ասացել են, որ չեն կարող բացել:

Քաղաքացիների մուտքի մոտ դժգոհում են, թե ինչպես պետք է տուն հասնեն: Վերջիններիս մետրոյի աշխակիցներից մեկն ասել է, որ կայարանը փակ է այսօրվա ակցիայի պատճառով: Նրանց խորհուրդ են տվել մետրոյի Երիտասարդական կայարանից գնալ տուն, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը:

Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում:

Նրանց պահանջները բաղկացած են 5 կետից:

Նախաձեռնության անդամները մասնավորապես պահանջում են պետական բյուջեից գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր զինծառայողների ընտանիքներին, աշխատանքից ազատել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին:

18.27 Ակցիայի մասնակիցներից Մուշեղ անունով քաղաքացին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ համաձայնության եկան, որպեսզի ակցիայի մասնակիցները մայթով շարժվեն կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է Սերժ Սարգսյանը, սակայն ակցիան անցկացնել առանձնատների դիմացի մայթին:

Օսիպյանը նաեւ զգուշացրեց, որ որոշ մարդկանց մոտ հավկիթներ կան եւ հորդորեց չխախտել հասարակական կարգը, այլապես ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով քայլեր կձեռնարկի: Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական առանձնատներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing