Լրահոս

Մեզ չեն կարողացել շեղել ռազմավարական ուղուց․ Վարուժան Ավետիսյան

 

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը Արմավիր ՔԿՀ-ից պարզաբանումով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Թե ինչու՞ այսինչ բանն ասացինք և/կամ արեցինք տվյալ տեղում և տվյալ ժամանակ Որովհետև մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և վարվում ենք որպես ապագա Հայկական սուբյեկտի սաղմ, (նկատի ունեմ ոչ թե անձերը, այլ անկախ դրանցից՝ առաքելությունը, որը ստանձնել ենք), ինչը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ տեղում և կոնկրետ ժամանակ առնվազն հաշվի առնել․

ա/ապագա Հայկական սուբյեկտի վերաբերյալ մեր պատկերացումը,

բ/ սաղմից սուբյեկտ դառնալու ռազմավարական ուղին և դրա փուլերը,

գ/ հիմնական դերակատարի՝ սուվերեն հայ ժողովրդի, ինչպես նաև հավանական դաշնակիցների պատրաստականությունը և պատրաստակամությունը,

դ/ ներքին ու արտաքին իրավիճակը և դրա զարգացման միտումները,

ե/ մեր և հակառակորդի ուժերի ու հնարավորությունների հարաբերակցությունը։

Այո, ընթացքում եղել են մարտավարական սխալներ, դրանցից նաև այնպիսիք, որ անգամ ազդել են ռազմավարական գծի վրա, սակայն Բարձրյալի օգնությամբ չեն կարողացել մեզ շեղել ռազմավարական ուղուց։ Հատուկ ընդգծում եմ, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը, դրա ժամանակ դեպի Արցախ ավտոերթը, ինչպես նաև Սասնա Ծռերի ապստամբական գործողությունը և դրա ընթացքում ու դրանից հետո մինչ օրս ասվածն ու արվածը ամբողջությամբ համապատասխանում են ռազմավարական ուղուն։

Համոզված եմ, որ մեր խոսքն ու գործը դիտարկելիս սույն պարզաբանումը որպես բանալի կիրառելով, անաչառ և ողջամիտ յուրաքանչյուր ոք կհասկանա մեզ։ Հարկավ, ճշմարիտ կարծիք ունենալու համար նա պետք է մեր գործունեությունը դիտարկի որպես համակարգային շղթա և առնվազն աչքի առաջ ունենա դրա վերջին հինգ տարիների ժամանակահատվածը, այլ ոչ թե շտապի եզրակացություններ կատարել ընդամենը մեկ-երկու խոսքի կամ գործողության հիման վրա»։

Ապստամբ Վարուժան Ավետիսյան Սասնա Ծռերի խոսնակ Արմավիր ՔԿՀ 4-ը օգոստոսի, 2017թ․

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara