Լրահոս

Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ. Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում են

 

Ելք» դաշինքն այսօր` մարտի 19-ին, քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում, որին մասնակցում են դաշինքի ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության եւ կատարել իրենց ընտրությունը:

«Ժողովուրդ, պարտադիր մասնակցեք ընտրության, սա մեր հորդորն է, մեր խնդրանքը, որովհետեւ, եթե չեք ընտրում դուք` ձեր փոխարեն ընտրում են ուրիշները: Եթե հոգնել եք բոլորից, եթե չեք ուզում կարդալ ծրագրերը, ապա նայեք դաշինքները, կուսակցությունները ներկայացնող մարդկանց եւ ըստ այդմ կատարեք ձեր ընտրությունը:

Այս երկրում բազմաթիվ իրողություններ են տեղի ունեցել, նայեք, տեսեք, թե այդ մարդիկ որտեղ են եղել հոկտեմբերի 27-ին, ինչ արեցին այդ ուժերը դրանից հետո, ասացին` կբացահայտեն, թե կփակեն գործը, ինչ են ասում այդ ուժերը հիմա` ապրիլյան պատերազմից հետո: Կասեք` տարին մեկ անգամ գալիս ասում են իրենց ասելիքը, գնում են, բայց մենք միշտ ձեզ հետ ենք եղել` գազ, լույս են բարձրացրել, եղել ենք ձեզ հետ: Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ, նայեք եւ ձեր ընտրությունն արեք»,-ասաց նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara