Մեզ համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը

90

«Ժողո­վուրդ» թերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության քաղաքապետի թեկնածուն դերա­սան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի և ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատ­գամավոր Ալեն Սիմոնյանի միջև:

-Պարո´ն Սիմոնյան, Հայկ Սարությանը Ձեր ընկերն է, և գիտենք, որ Դուք եք նրան ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդար չէ՞, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու և ոչ Դուք:

-Առանց մեկնաբանության:

-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում և զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք՝ ՔՊ-ի կատա­րած ընտրությունն արդարացվա՞ծ էր:

-Ես հայտարարություն եմ արել և հիմա չեմ ուզում որևէ կերպ իմ հայտարարությա­նը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, և կուսակ­ցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի:

-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:

-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որևիցե խն­դիր կա, ու ես որևիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ոչ քննարկմանը, ոչ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ:

-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաս­տարկները, որ հնչել են Մարությանի թեկ­նածության վերաբերյալ:

-Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի:

-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպ­քում քաղաքականության մեջ փորձառու­թյուն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:

– Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների:

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:

-Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ով­քեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, և շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը:

-Կարծում եք՝ թեժ մրցակցությո՞ւն է սպասվում:

-Միանշանակ: Համոզված եմ դրանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache