Լրահոս

«Մեզ մոտ 7 տարի է` աշխատավարձի բարձրացում չի եղել, մենք 7 տարի մեր գործուղման ծախսերը չենք ավելացրել, մեքենաների թիվը չի փոխվել»

 

javadyan11

Աղբյուրը գրում է. Կենտրոնական բանկը ծախսերի օպտիմալացում սկսել է իրականացնել դեռ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից առաջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մեզ մոտ 7 տարի է` աշխատավարձի բարձրացում չի եղել: Մենք 7 տարի մեր գործուղման ծախսերը չենք ավելացրել, մեքենաների թիվը չի փոխվել: Աշխատողների թիվն էլ ավելացել է, և հիմա Դիլիջանում, եթե չեմ սխալվում, 175 աշխատեղ կա, իսկ ընդհանուր համակարգում մոտ 800 աշխատող»,- ասաց ԿԲ նախագահը:

Նա պնդեց, որ իրենց ծառայողական մեքենաները 7-ից 9 տարվա մեքենաներ են և չունեն մեքենաներ, որոնք վաճառված կամ դուրս գրած լինեն՝ նորը ստանալու ակնկալիքով: Անդրադառնալով իր ծառայողական մեքենայի վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ իրեն սպասարկող մեքենան 2013թ. արտադրության Volkswagen Phaeton է: «Volkswagen նշանակում է ժողովրդական մեքենա»,- ասաց Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահ անդրադարձավ նաև 2017թ. Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին: ԱԺ նիստի ընթացքում Ջավադյանն ասել էր, որ 2017թ. Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումը 2.4-3.3 տոկոսի միջակայքում է: Ջավադյանն ընդգծեց, որ տնտեսական աճը հիմնականում լինելու է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին: «Իհարկե, լինելու է հիմնականում այդ ոլորտների հաշվին, գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի կառուցվածքով բավականին մեծ տոկոս է կազմում, իսկ գյուղատնտեսության աճը դուք տեսնում եք: Դրա մասին է խոսում նաև վերջին գնանկո ւմը, քանի որ մեր գյուղարտադրանքը սպասվածից շատ էր և դրա հաշվին մեր ապրանքների գներն ընկան: Այս պատճառով է, որ գնաճի մասին վերջին մեկ տարվա ընթացքում չեն խոսել»,- նշեց նա:

Ջավադյանը նշեց նաև, որ Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման խնդիր կա: Միևնույն ժամանակ, ԿԲ նախագահն այն կարծիքին է, որ երկրում օրենսդրական մակարդակով բիզնես միջավայրի համար ստեղծված են հավասար պայմաններ:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing