Լրահոս

Մեզ մոտ էլ էր մի պահ բավականին լարվել. ինչ է պատմում Պավել Մանուկյանը ներսում տիրող վիճակից

 

pavel-areg-2-1

armlur.am — Այս գիշեր բավականին լարված էր Խորենացի փողոցում, բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կան մոտ վեց տասնյակ տուժածներ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: ArmLur.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եղել հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Այս առնչությամբ հեռախոսազրույց ունեցանք «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանի հետ. -Պարո՛ն Մանուկյան, գիշերը բավականին լարված էր՝ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև: Ձեզ մոտ ինչ-որ տեղաշարժ նկատվե՞լ է. -Մեզ մոտ էլ էր բավականին հետաքրքիր. մի պահ լարվել էր, բայց քայլեր չեն անում: -Բախումների պատճառը Ձեզ սնունդ հասցնելն էր. չկա՞ ձեզ մոտ ոչինչ. -Մենք ոչ մի բան էլ չունենք՝ ծխելիք էլ չունենք, ուտելիք էլ չունենք, բայց պետք չի, կդիմանանք: – Իսկ ինչպիսի՞ն է ներսում տիրող իրավիճակը. – Մարտական բոլորով, առողջականի խնդիր չկա: -Ներսում գտնվող մյուս անձանց վիճակից ի՞նչ կասեք՝ ասել եք պատանդ չանվանենք. -Շատ լավ, շա՛տ, նույնիսկ գերազանց: – Ժողովրդին որևէ ասելիք ունե՞ք. – Անպայման պետք է միանանք, մենք կմեռնենք, բայց չենք հանձնվի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...