Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար. Հեղաշրջման սողանցքը.lragir.am

1

Երեկ ՀՀԿ աստղը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ավետել է նոր Սահմանադրությամբ ու ԱԺ կանոնակարգ օրենքով ՀՀ նոր վարչապետի ընտրության օրն ու ժամը:

Ըստ այդմ, ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 12-ին ԱԺ հատուկ նիստում:Զուր չէ, որ այս լուրը հայտնում է Արփինեն՝ ամեն ինչ պետք է լինի նոր ոգով ու գեղեցիկ:Նույն օրը Սերժ Սարգսյանը սկսել է իր այցը Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահին: Ֆրանսիան հետաքրքիր դերակատարություն ունի Հայաստանի իշխանության ձեւավորման գործում: ՀՀ առաջին դեմքերը, չնայած Մոսկվայից իրենց կախվածությանը, սովորաբար «մկրտվում» են այնտեղ՝ այդպես էր թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի պարագայում:Հայաստանում սպասվում է առաջին դեմքի ընտրություն, եւ Սարգսյանի այցն ու հանդիպումը Ֆրանսիայի նոր նախագահի հետ ունենալու է նաեւ այս «բաղադրիչը»:

Կտա՞ երիտասադ ու էքսցենտրիկ Մակրոնն իր «հավանությունը», թե՞ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մեկնած Սարգսյանին ընդունելն արդեն իսկ հավանության նշան է:Մյուս կողմից, վարչապետի ընտրության օրը հետաքրքիր մի հանգամանք, կամ սոցանցք է բացում, որը կարող է բուռն զարգացումների պատճառ դառնալ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին թողնելու է նախագահի պաշտոնը, եւ Հայաստանը փաստացի 8 օր լինելու է «անիշխանության» մեջ:

Ճիշտ է, մինչ այդ ԱԺ-ն ընտրելու է ՀՀ նոր նախագահին, լինելու է ԱԺ նախագահ, գործող վարչապետ, այսինքն՝ բոլոր բարձրագույն պաշտոնները զբաղված են լինելու դե յուրե, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել թե հայկական իշխող համակարգի բնույթը, թե իշխանության ձեւավորման որոշակի առանձնահատկությունները:Սերժ Սարգսյանը բավական ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ՝ դասավորել ու վերադասավորել է իշխող համակարգը, մարտական պատրաստության բերել ուժայիններին, ՀՀԿ-ին դրել անորոշության ու սպասման ռեժիմում, այսինքն ամեն ինչ արել է անակնկալներից խուսափելու համար:

Եվ այնուամենայնիվ, ապրիլի 9-ից հետո նա լինելու է ընդամենը ՀՀԿ ու շախմատի ֆեդերացիայի նախագահ, այսինքն՝ լինելու է իշխանությունից դուրս: Իսկ թե ինչ է լինում իշխանությունից դուրս լինելու պարագայում՝ Հայաստանում օրինակները բազում են:Փոխարենը, մինչ Սերժ Սարգսյանը խոսում է իշխանության ձեւավորման հարցում լայն համաձայնության մասին, ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրա հեռանալը կարող է դառնալ ներքին բավական «լայն համաձայնության» առարկա, ընդ որում՝ լիովին լեգիտիմ:

Խոսքը միայն հանրության լայն շերտերի մասին չէ, այլեւ իշխող համակարգի տարբեր խմբավորումների: Արդեն ՀՀԿ-ից են հնչում կոչեր, որ անփոխարինելիներ չկան: Եվ հնարավոր է՝ այդ ութ օրերին, քանի դեռ Սերժ Սարգսյանը լինելու է «գենսեկ», այդ համաձայնությունը ստանա առարկայական տեսք: Հայաստանի խորհրդարանն արդեն նման փորձ ունի, երբ մի ամբողջ խմբակցություն մեկ օրում փոխեց կուսակցական պատկանելությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache