«Մի քանի ժամ չենք տեսնում, կարոտում ենք»

55

Գյուլբենկյան փողոցի վրա Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները փողոց էին փակել։ Այնուհետև ժամանեց Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Մի քանի ժամ չենք տեսնում, կարոտում ենք»,- ասաց Օսիպյանը Փաշինյանին։ Նաև հարցեց Փաշինյանին, թե ինչպես է նրա ձեռքը, վիրակապ արվե՞լ է, թե ոչ։ Այնուհետև ոստիկանների ուղեկցությամբ շարունակում են երթը։

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով բերման ենթարկվածներին՝նշեց.

«Բերման ենթարկվելը ինչ-որ սարսափելի բան չէ, դա էլ անհնազանդության մի փորձ է։ Ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները ես եմ կայացրել,անձամբ ես, եթե իրավապահ մարմինները ասելու բան ունեն, թող ինձ ասեն։ Բայց հասկանալի է, որ դա նրանց խնդիրն է ակցիայի մասնակիցներին ճնշել,  քանի որ առանց քաղաքացիների այս ամենը անարժեք կլինի։ Տակտիկական առումով ինձ չեն թիրախավորում, այլ քաղաքացիներին, բայց ես բոլորին կոչ եմ անում, որ չտրվել դրան։ Սա ժողովրդական թավշյա հեղափոխություն է և այն տարածվելու է»։

Հիշեցնենք, որ ժամը 9։00 դրությամբ 16 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում Դավիթ Սանասարյանը։

Իսկ երեկ  երկու ամսով կալանավորել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache