Մի քանի կարևոր քայլեր և հղիանալու հավանականությունը կմեծանա

698

Անցել են այն ժամանակները, երբ հղինալը մի շարք բարդ խնդիրների հետ էր կապվում: Այսօր արդեն կան հատուկ միջոցներ և մի քանի կարևոր քայլեր, որոնց հետևելու դեպքում  հղիանալու հավանականությունը կմեծանա:

Պատրաստակամություն
Եթե պլանավորում եք հղիանալ, առաջին քայլը դա հնարավորինս շուտ  ծխելուց, ալկոհոլից և դեղահաբերից  հրաժարվելն է:  Հղիանալուց առաջ կարևոր է անհրաժեշտ անալիզներ հանձնել և խնդիր ունենալու դեպում ժամանակին բուժվել՝ նախքան հղիանալը:
«Վտանգավոր» օրերի հաշիվը
 Սա այն ժամանակահատվածն է, երբ ձվաբջիջները հասունանում են, իսկ հղիանալու հավանականությունը` փոքրանում:

Ռեժիմ՝ ամուսնու համար

Գործընթացին պետք է  պատրաստվի նաև ամուսինը:  Նա պետք է  երկուսից երեք անգամ մարզասրահ այցելի: Նվազեցնի ալկոհոլի, ծխախոտի քանակը:
Սննդակարգը նույնպես գլխավոր տեղում է:  Բժիշկները սպիտակուցներով հարուստ (ձկնեղեն, հավ, հնդկահավ), ընկույզ, արևածաղկի սերմ և այլ մթերքներ են խորհուրդ տալիս: Առհասարակ այս կերպ պետք է սնվել միշտ. վերոնշյալ սննդակարգը նպաստում է սպերմատազոիդի զարգացմանը:
Այցելություն բժշկին
Առաջինը բժշկի մոտ  պետք է այցելի տղամարդը: Եթե նրա մոտ ամեն բան նորմալ է, հետազոտություն պետք է անցնի նաև կինը:
Կնոջ մոտ ստուգում են ձվարաններն ու հորմոնների աստիճանը:
Եթե ամուսիններին հնարավոր չէ օգնել ավանդական մեթոդներով, ապա արժե դիմել վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache