Լրահոս

Միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել մեր սահմանների նկատմամբ ցանկացած սպառնալիք

 

Թուրքիայի կողմից ՀՀ սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,-  նշեց Մակարյանը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին` Անդրանիկ Մակարյանն ընդգծեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն, քանի որ նման գործելաոճը նրանց արյան մեջ է:

«Եթե Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից, վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է համատեղ ուժերով կանգնել մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», — ասաց միացյալ զորքերի հրամանատարը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

yerkirmedia.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara