Միակ ճանապարհը ռազմական ճանապարհն է

51

«Ադրբեջանից բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմական ճանապարհ է, որն արվել է հարյուրամյակին նվիրված տոն օրվա առթիվ, որին մանակցում էին հրավիրվածներ տարբեր երկրներից», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով` այս տարվա մարտ ամսվանից հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստվածությունը:

«Նկատելի է դարձել զրահատանկային զորավարժությունները, անց են կացվել նաև առանձին զորավարժություններ:
Համապատասխան եզրահանգումներ ենք արել, ցուցուցմներ տվել», — նշեց ՊԲ հրամանատարը:

Լևոն Մնացականյանի խոսքով՝ ավելի հաճախակի է դարձել մարտավարական ավիացիայի թռիչքներն` ի տարբերություն նախորդ տարիների:

«Հրադադարի պահպանման ռեժիմով ունենք կտրուկ նվազում բոլոր ուղղություններով, կարելի է ասել, որ խախտումնեը միայն հրաձգային զենքից են, ընդհանուր վերլուծելով՝ կարող ենք ասել, որ առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց լի` հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայնամասշտաբ գործողությունների», — ասաց նա:

Լևոն Մնացականյանի մեջբերեց նաև, որ  լարվածության հնարավոր աճը, ըստ իրենց կանխատեսմամբ, կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache