Միայն Աստված ինձ կարա դատի, տարազը ձեր հոգին չի փրկի. Շպռոտը` իր նոր տեսահոլովակը քննադատողներին

0

Երեկ ԱՄՆ-ում բնակվող երգչուհ Շպռոտը ներկայացրեց իր և ռեփեր Eric Shane-ի համատեղ`«Գարուն եկավ» երգի տեսահոլովակը, որը համացանցում լայն քննարկումների առիթ դարձավ։ Երգչուհին այս անգամ ևս զերծ չմնաց իր հասցեին ուղղված  քննադատություններից, որոնք կապված էին թե՛ նրա արտաքինի, թե՛ երգի` շատերի պնդմամբ անիմաստ խոսքերի, թե՛ տեսահոլովակում ոչ պատշաճ ձևով հայկական տարազը ներկայացնելու հետ:

Երգչուհին Instagram-ի իր էջում պատասխանել է իրեն քննադատողներին

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:



Загрузка...