Միայն բացահայտումնե՞ր, թե՞ նաև պատիժ

171

henaran.am — Քաղաքագետ Արա Պապյանն ասում է՝ երիտասարդությունն ընդհանրապես թերություն չէ, և նոր կառավարությանն ուղղված մեղադրանքները, թե երիտասարդ են, սին է համարում: «Փորձն էլ, տարբեր փորձեր կան, մարդ կա՝ փորձ ունի կաշառք վերցնելու… ընդհակառակը կարծում եմ, որ  ինչքան համակարգից դուրս մարդ բերես, որ այդ փորձը չունենա, այնքան ավելի լավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մյուս կողմից, Արա Պապյանն ընգծում է, թե տեսել ենք, որ 90-ականների սկզբներին էլ երիտասարդ գործիչներ ենք ունեցել, որոնցից շատերը հաջողել են: «Մենք երիտասարդ նախարարներ ենք ունեցել, Արմեն Դարբինյան, Հրանտ Բագրատյան երիտասարդ վարչապետեր են եղել, ի՞նչ է եղել: Այսօր Ավստրիայի կանցլերը 32 տարեկան է: Տարիքն, այսինքն, թերություն չի, կարևորը գործն է, թող գործ անեն, կտեսնենք՝ ոնց է: Երիտասարդի առավելությունն այն է, որ նոր տեխնոլոգիաների մեջ ավելի վարժ են, ինչը շատ կարևոր է»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումներին, ապա հարցին՝ արդյո՞ք ճիշտ քաղաքականություն է օրինակ՝ քրեաօլիգարխիկ տարրերից գումար վերցնելը,  բյուջե լցնելն ու նրանց չդատելը, դիվանագետը նկատեց.

«Մենք չգիտենք, թե նրանք ինչ են ուզում: Մի քանի նախադասություններից ելնելով պետք չէ եզրակացություն անել: Եթե կան հանցանքներ, ապա դրանց պետք է նայեն իրավական տեսանկյունից: Եթե առաջնային դիտարկվի գումարների վերադարձը, անհրաժաշետ է դա անել: Կուսումնասիրեն և կտեսնեն՝ հարկերը քի՞չ է վճարել, թե՝ ոչ: Հետո կորոշեն՝ միայն դրանք բացահայտելով, հատուցում ստանալով է պետք բավարարվել, թե՞ նաև պատժել է անհրաժեշտ: Տեսե՛ք, այն ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, դա բոնուսն է, որը շահում ենք: Իր խնդիրը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններն ապահովելն է: Կարծում եմ՝ ամեն կուսակցություն պետք է հանդես գա սեփական ծրագրով: Օրինակ՝ ի՞նչ անել քրեաօլիգարխիկ տարրի հետ, ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարցի լուծումը և այլն: Պետք է նաև ստվերային նախարարների կաբինետը ձևավորեն: Ասենք, եթե նրանք դառնան իշխանություն, ովքե՞ր են նախարարները  լինելու: Սա նույնպես կարևոր է: Շատ երկրներում այդպես է»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache