Լրահոս

ՄիԳ-29 կործանիչները Հայաստանի երկնքում

 

Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ և խմբային տարրեր իրականացնելով զույգերով և մարտական օղակի կազմում:

Նավավարման բարդ բաղադրիչների կատարմանը թույլատրված են առաջին և երկրորդ կարգի օդաչուները, որոնք ունեն ավելի քան 500 թռիչքաժամ, ինչպես նաև երրորդ կարգի երիտասարդ օդաչուները, որոնց ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներում կուղեկցեն բարձրակարգ հրահանգիչները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara