Լրահոս

Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ.Ռիո-2016․

 

timthumb

sport.times.am -Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կպայքարի ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչ փուլում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Առաջին մրցափուլում Միհրանը կտրող հնարքով վաստակեց 4 միավոր, իսկ երկրորդ մրցափուլում ընդամենը մեկ միավոր զիջեց։

Ոսկե մեդալի համար Միհրան Հարությունյանը պայքարելու է հունգարացի Դավոր Շտեֆանեկի հետ, ով կիսաեզրափակչում հաղթել է վրացի Շմագի Բոլկվաձեին։ Եզրափակիչ գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է կորեացի Լյու Հան Սյունին

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing