good-banner
Լրահոս

Միհրան Պողոսյանը կոչ է անում տապալել ՀՀԿ-ին. նա հրաժարվում է ընտրվելուց

 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Եթե իր ելույթի միայն ձայնը հեռարձակվեր, ապա կարելի էր կարծել, որ ելույթ է ունենում արմատական ընդդիմության ներկայացուցիչ:

«Հերիք է սրա-նրա բեռը տանենք, հերիք է սրան-նրան բեռ սարքենք մեզ համար և հետո մտածենք, թե ինչու այդպես եղավ: Սևակն ասել. «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի: Եկեք մեր շալակից գցենք ազգի, մեր ժողովրդի համար ծանրություն ներկայացնող մարդկանց և գնանք առաջ»,-երեկ ընտրողների հետ հանդիպմանն իր «ընդդիմադիր» ելույթում ասաց ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը:

Բոլորի համար է հայտնի, թե ովքեր են այն գործիչները, որոնք ծանրություն են դարձել հասարակության համար: Դրանցից մեկը հենց Միհրան Պողոսյանն է, իսկ իր ՀՀԿ-ական գործընկերները ամբողջացնում են հասարակության շալակը ելած գործիչների ցանկը:

Միհրան Պողոսյանը փաստորեն կոչ է անում տապալել ՀՀԿ-ի իշխանությունը: Սա իսկապես կարևոր հայտարարություն է ու կարևոր է, որ հասարակությունը հետևի ԴԱՀԿ նախկին պետի առաջարկությանը ու ապրիլի 2-ին ՀՀԿ-ին գցի իր շալակից:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing