Միջադեպ Երեւանի կենտրոնում. ավտոբուսի վարորդը դանակով վնասել է BMW-ի վարորդին

0

Քիչ առաջ Երեւանի Նալբանդյան ու Խանջյան փողոցների խաչմերուկում արտառոց դեպք է գրանցվել:

Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, թե ինչպես լուսացույցի տակ միմյանց չզիջած 53 համարի ավտոբուսի և BMW մակնիշի մեքենայի վարորդները սկսել են վիճել: Այնուհետեւ ավտոբուսի վարորդը բեռնախցիկում պահված դանակով վնասել է BMW-ի վարորդի ձեռքը, երբ վերջինս հաշիվները պարզելու համար իջել էր մեքենայից ու մոտեցել 53 համարի ավտոբուսին: Վնասվածք ստացած վարորդը հասցրել է լուսանկարել ավտոբուսի վարորդին`  հավանաբար ոստիկանություն դիմելու կամ էլ հետագայում հաշվեհարդար տեսնելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache