good-banner
Լրահոս

Միջազգային մամուլը` Սասնա ծռերի հանձնվելու մասին

 

c2514c483c0409088e4be36576951b73

hraparak.am —  Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սասնա ծռեր խմբավորման անդամները որոշել են խուսափել արյունահեղությունից եւ հանձնվել իշխանություններին` նախընտրելով «ռազմագերու կարգավիճակը»: Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ռեգիոնալ եւ միջազգային մամուլի մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հետեւելով որդեգրած սկզբունքին, ժամանակագրային հաջորդականությամբ, իրադարձային հրապարակումներով ներկայացնում են վերջին զարգացումները երեւանյան հայտնի իրադարձություններին: haqqin.az, vesti.az, minval.az, apa.az, oxu.az եւ մյուս ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Սասնա ծռերի հետ կապված վերջին զարգացումները` ուշի ուշով հետեւելով եւ օգտվելով հիմնականում հայկական լրատվականների հրապարակումներից: Զարգացումներին հետեւում են նաեւ ռուսական ԶԼՄ-ները:

Ռուսական Առաջին ալիքը, ՌԻԱ Նովոստի, ՏԱՍՍ, gazeta.ru, life.ru, regnum.ru եւ այլ ռուսական օնլայն հարթակում գործող հազարավոր մարդկանց լսարան ունեցող լրատվամիջոցները, որոնց մի մասը Երեւանում աշխատում է սեփական թղթակիցների եւ նկարահանող խմբերի միջոցով, եւս իրենց լրահոսում ներկայացնում են երեւանյան վերջին զարգացումները:

Ուշագրավ է, որ բառապաշարի մեջ եւս հիմնականում հետեւում են հայկական լրատվականների հրապարակումների բառապաշարին եւ չեն տալիս որեւէ որակում, ինչը հատկապես բնորոշ է ադրբեջանական ԶԼՄ-ներին, քանի որ վերջիններս ուժայիններին եւ իրավապահներին ներկայացնում են տալով որպես «Սերժ Սարգսյանի բանդիտներ» որակումը :

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing