Լրահոս

Միքայել Մինասյանի ընկերությունը ճնշում է մանր և միջին գործարարներին

 

«Ելք» դաշինքի Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը: Այսօր ինձ ահազանգել են Կարսնոդարից:Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից:

Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կրասնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար: Հիմա ոմանք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, օրենք չեն խախտում, իտդ, իտպ, բայց իմ ասածն այն է, որ երեկվա որոշմամբ մենք ավելի ենք սահմանափակում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար:

Արդյունքում` ստեղի արտահանողները` փոքր ու միջին հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Էս հարցին պետք է շտապ լուծում տալ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների «Սպայկա» ընկերությանը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing