Լրահոս

Մինչ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, ՊՊԾ գնդում ևս երկու հոգի վիրավորվեց

 

PPC-2-1-600x399

armlur.am — ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այսօրվա ընթացքում, մինչ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, իրավապահները վնասազերծել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների: ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները նաև հայտնում են, որ զինյալները վնասվածքներ են ստացել դարձյալ ոտքերի շրջանում: Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ-ն մինչև 17:00-ն ժամանակ էր տվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, այնուհետև խոստացել անցնել կտրուկ գործողությունների: Այս հայտարարությունից հետո ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել և սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing