Մինչեւ ապրիլ նրան առանց կարագի կուտեն. Ժամանակ

1

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ.

«Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ Այդ մարդիկ հնարավոր է նման բամբասանքներ տարածեն, բայց քաղաքագետին այդ բամբասանքները միայն խանգարում են։ Եթե այդ որոշման մասին ինչ-որ մեկը գիտի, ապա մաքսիմում՝ 4-5 մարդ, եթե ոչ՝ 1-ը։ Մնացածին ես չեմ հավատում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, ապա նա բավականին գրագետ է պատասխանում իր ապագային վերաբերող հարցերին և այդպես կանի մինչև մարտի վերջ ու ապրիլի սկիզբ։ Եթե հիմա հայտարարվի, ապա այդ մարդուն առանց կարագի մինչև ապրիլ կուտեն ձեր քույր ու եղբայր լրագրողները»,- թերթի հետ զրույցում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache