Լրահոս

«Մինչև հայերը չհայտարարեցին, որ կխփեն նավթամուղին, աշխարհը տեղից չշարժվեց». Կարեն Քոչարյան

 

9ba67e3f38fe448d9d6e6cfc19db3314

nyut.am-ը գրում է,  Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով, ադրբեջանական լրատվադաշտը լուսաբանել է` օգտվելով հայկական լրատվական աղբյուրներից. «Ես չեմ ասում` մեզ մոտ լրատվական դաշտն ամենաթափանցիկն ու բացն է, բայց, այնուամենայնիվ, անհամեմատելի է Ադրբեջանի հետ, և Վիեննայի հանդիպման լուսաբանումը ևս մեկ անգամ ապացուցեց այդ իրողությունը: Ադրբեջանում լուրջ ուղղահայաց դիկտատուրա է աշխատում, և լրատվականների մեծ մասը սպասում էր պաշտոնական նորության, և միայն «շուստրիներն» էին, որ մյուսներից առաջ անցնելու համար օգտվեցին հայկական լրատվական միջոցների տված տեղեկատվությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայարարեց նա` ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դեռ բանակցություն չէր, բայց նախաբանակցային ընթացք ստացավ, և հայտարարվեց հունիսին բանակցությունները վերսկսելու մասին:

Քաղտեխնոլոգը գտնում է, որ միջազգային հանրությանը բացարձակ հետաքրքիր չէր, թե ինչ էր կատարվում Արցախում ապրիլյան առաջին օրերին, թե քանի զոհ է լինում, բայց երբ հայկական կողմը հայտարարեց, որ նավթամուղին կխփի, խառնվեցին իրար և սկսեցին կողմերին համոզելու ելքեր գտնել: Հենց այդպես էլ կայացավ Վիեննայի հանդիպումը. «Այս հանդիպման դրական կողմն այն է, որ ընդունվեցին Սերժ Սարգսյանի առաջ քաշած պայմանները, այդ թվում և` մշտադիտարկում անելու առաջարկը: Իրականում թեև երեք համանախագահներն էլ արբանյակներ ունեն և շատ լավ գիտեն` ով է սկսում կրակել, բայց միշտ լղոզում են դա, իսկ մշտադիտարկման դեպքում շատ դժվար կլինի լղոզելը»,- շեշտեց նա` հավելելով, որ Ադրբեջանը մշտադիտարկում անցկացնելու պայմանավորվածությունից հրաժարվելու պատճառ չունի. «Եթե հրաժարվի, ինչո՞վ պետք է հիմնավորի դա: Կնշանակի, որ միշտ ինքն է սկսում, դրա համար էլ հրաժարվում է, այնպես որ պարզապես «չեմ ուզում»-ը չի անցնելու»:

Ըստ Կ. Քոչարյանի, այս հանդիպման կարևոր կետն այն էր, որ պարզ դարձավ, որ նոր փասթաթուղթ չի ստորագրվելու, և բանակցությունները շարունակվելու են 1994-95թթ. ստորագրվածի հիման վրա: Քաղտեխնոլոգը շեշտեց, որ շատ կարևոր է Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, բայց կլինի դա, թե ոչ, պարզ կդառնա միայն հունիսին: Նա նաև հորդորեց չթերագնահատել Ալիևին և ադրբեջանցիներին, որովհետև շատ դեպքում մեր բացթողնումները հենց այդտեղից են ծնվում:

Վերադառնալով տեղեկատվական պատերազմի թեմային` Կ. Քոչարյանը հավաստիացրեց, որ ադրբեջանցիների վրա ուժեղ ազդեցություն է թողել «Քիլդիմը», ինչպես նաև որոշակի այլ միջոցներ, որոնք հասել են նպատակակետին, սակայն ընդհանուր առմամբ մեր վատ կողմն այն է, որ «մեր լրատվական դաշտն իր յուղով է տապակվում, իսկ ադրբեջանցիները միշտ դրսի գործակալությունների հետ են աշխատում», ինչին մենք նոր ենք սկսել ուշադրություն դարձնել. մենք չենք կարողանում միջազգային հանրությանը մեր ուզածը հասցնել, քանի որ ճիշտ չենք օգտագործում մեր ռեսուրսները:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակությունում հայերի հանդեպ ատելության նման աստիճանին, Կ. Քոչարյանի կարծիքով, ծնված օրվանից նրանք երեխաների մեջ արյան հետ ներարկում են այդ թույնը. «Հետաքրքիր է, որ նոր սերնդի մեջ թույնն ավելի շատ է, քան այն սերնդի մոտ, որը տեսել է պատերազմ: Ի պատիվ մեր երեք իշխանությունների, պետք է ասեմ, որ մեր հասարակության մեջ ադրբեջանցիների նկատմամբ նման ատելություն չի սերմանվել, որովհետև դա հաղթողի վերաբերմունք է: Տեսեք մենք թուրքերին ինչքան ենք ատում, երբ նրանք լայն շերտերում առանձնապես թշնամանք չունեն, որովհետև մենք ենք կորցնողը եղել, իսկ այս դեպքում կորցնողն Ադրբեջանն է»,- ընդգծեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing