Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի. Իլհամ Ալիև

105

Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից», — պնդել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում:

«Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել. — «Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache