«Միշտ էլ հաղթելու ենք, եթե չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի վզին». Նիկոլ Փաշինյան

48

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Մեր ժողովրդի պատմության մեջ այդպիսի իրադարձություն չէր եղել, ուստի Հայաստանը կոչում ենք նաև Հայաստանի առաջին Հանրապետություն…: Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը»…: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ իր ուժեր վրա: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել: Եվ միշտ էլ հաղթելու ենք, եթե մեր նեղ անձնական շահերը չփորձենք կապել սեփական ժողովրդի վզին, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում և ոչ թե հպատակ, և որ տիրոջ այդ գիտակցումը լինի պարտավորություն»,- Սարդարապատում, իր շնորհավորական ելույթում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի վարչական հարկադրանքով:

Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը»:

«Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը»․ Փաշինյան

«Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը» «Սարդարապատի հաղթանակից 100 տարի անց հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը»Վարչապետի ելույթը Առաջին հանրապետության 100-ի տոնակատարությանը

Опубликовано Ազատություն ռադիոկայան 28 мая 2018 г.




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache