Լրահոս Խորհուրդներ

Միզապարկի բորբոքումը (ցիստիտ) բուժող 11 միջոց

 

maxad

  magaghat.am-ը գրում է. Գազարի 25-30գ. կճեպի վրա ավելացնել 0,5 լ եռման ջուր, 1-2 ժամ թողնել տաք տեղում ապա քամել։ Օրվա ընթացքում ընդունել 3-4 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ։

-Խառնել հավասար քանակությամբ գազարի կճեպ և չորացրած մաղադանոս։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ ավելացնել 0,5 լ եռման ջրին, ապա ամուր փակել և թողնել երկու ժամ։ Քամել և ընդունել օրը 3-4 անգամ՝ մեկական ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։

–Միզապարկի շրջանում թարմ սոխի խյուսով թրջոց դնել։ Նույնն անել եփած սոխով։ Օրվա ընթացքում անել միայն մեկ անգամ։

–Բրուտագործության համար պիտանի կավը հունցել խաղողի կամ խնձորի քացախով և դնել գոտկատեղին՝ երիկամների շրջանում։

–Խմել 1-2 ճաշի գդալ շաղգամի եռացրած հյութ։ Եռացնել առավելագույնը 5 րոպե։

–Խառնել հավասար քանակությամբ մեղր և սև բողկի հյութ։ Ստացված խառնուրդն օգտագործել օրը երեք անգամ, մեկական թեյի գդալ։

–Իրար խառնել մեկական բաժակ մեղր, բողկի հյութ, նեխուրի սերմի փոշի և օղի։ Ընդունել ուտելուց 20-30 րոպե առաջ՝ օրը երեք անգամ, երկուական թեյի գդալ։

–Մեկ թեյի գդալ մաղադանոսի աղացած սերմին ավելացնել երկու բաժակ սառը ջուր և 8-10 ժամ թողնել։ Օրվա ընթացքում ամբողջն ընդունել։

–Մեկուկես բաժակ եռման ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ սամիթի սերմ՝ չորացրած և մանրացրած վիճակում, գերադասելի է՝ սամիթի ծաղիկները հետը լինեն։ Թրմել կես ժամ։ 1/3 բաժակ  տարողությամբ թուրմը խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը երեք անգամ։

–Երկու ճաշի գդալ մասրենու մանրացրած արմատի վրա ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, 15 րոպե եփել մարմանդ կրակի վրա, ապա քամել։ Խմել ուտելուց 20-30 րոպե առաջ, օրական չորս անգամ, ամեն անգամ 0,5 բաժակ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing