LifeStyle Լրահոս Հայտնիներ

Մկոն գողացել է Արմեն Ավետյանի ստեղծագործական միտքը

 

plus-minus-mkrtich-arzumanyan

Ֆեյսբուքյան օգտատեր, ինչպես ինքն է ներկայանում, Մկոյի արվեստից հիսաթափված նախկին երկրպագու Անի Լպուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԹԱԼԱՆՎՈՒՄ Է

ոչ միայն ՀՀ Պետ. Բյուջեն այլև ստեղծագործական միտքը:

Վերջերս հանրահայտ Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը` Մկոն, բեմադրեց «Պլյուս մինուս» շոուն: Մի կողմ թողնելով շոուի հաջող կամ անհաջող լինելը` անդրադառնանք նրա վերջին եզրափակիչ հատվածին:

Ի դեպ, միանշանակ կարելի է արձանագրել, որ այդ հատվածն ամենահաջողվածն է և հանդիսանում է շոուի բուն իմաստը և մեխը:

Սակայն ինձ` սովորական հանդիսատեսիս, ներկայացման այդ հատվածը չգիտես ինչու շատ ծանոթ թվաց: Այնպիսի տպավորություն էր, որ այն տեսել եմ: Ի դեպ ծանոթ էր նաև այն հուզական զգացումը, որ ապրում էի ներկայացման վերջում: Ներկայացումից հետո դեժավյուի զգացումով հասա տուն, մի քիչ ցրվելու համար որոշեցի աշխատել: Երբ մոտեցա գրասեղանին հանկարծ նկատեցի Արմեն Ավետյանի «Այցելություն Հայաստան մայրիկին» հեղինակային ներկայացման տոմսը, և ամեն ինչ ընկավ իր տեղը: Դեժավյուի զգացումը փոխվեց հիասթափության և այնուհետև զզվանքի: Ես հիշեցի, թե որտեղ եմ տեսել «պլյուս մինուս» շոուի ինձ հուզած վերջին հատվածը: Դա հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանի «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացման աննշան փոփոխված տարբերակն էր: Ես չէի անդրադառնա այս ամենին, եթե Մկոն իմ կողմից սիրված դերասան չլիներ: Ինչ-ինչ, նրանից գրագողություն չէի սպասում, սակայն թեման միայն սա չէ: Ես հասկացա մի բան, որ մեր իրականության մեջ գողությունը, պատմության սրբագրումը, ուրիշի աշխատանքը յուրացնելը դարձել է ավանդույթ և գործելաոճ: Ցավոք, հասկացա ևս մի բան, որ Մկոն մի օր էլ կարող է «հեղինակային իրավունքով» մի փոքր փոփոխել և ներկայացնել «Համլետ կոմեդիան» և «Տաքսի-տաքսի դրաման»:

Մկոյի արվեստից հիսաթափված նախկին երկրպագու»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing