Լրահոս

Մնաց ամենահետաքրքիրը

 

arm147498124832

lragir.am — Սեյրան Օհանյանին ու Էդվարդ Նալբանդյանին թողել են «դեսերտին»
Սերժ Սարգսյանն այսօր նախարարների երկրորդ խմբաքանակն է նշանակել: Նրանցից ոմանք վերանշանակվել են, ոմանք էլ նոր են: Կարեն Կարապետյանը տնտեսական բլոկում նշանակել տվեց իր «մարդկանց», Հովիկ Աբրահամյանի «մարդիկ» մնացին իրենց պաշտոններում, Սպորտի նախարարի պաշտոնին վերադարձավ Գագիկ Ծառուկյանի կադրը, Արմեն Ամիրյանն էլ՝ վրադիր մշակույթի նախարարի պաշտոնին: Այսպիսով, գրեթե ամբողջացավ ներիշխանական համաձայնության կառավարությունը, որը նախորդների պես ավելի շատ կարկատան է հիշեցնում, քան կառավարություն:
Մնացել է ամենահետաքրքիր մասը, ըստ էության՝ վերջին ինտրիգը՝ Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարների նշանակումը: Հայկական մամուլում պարբերաբար գրվում էր, որ Նալբանդյանն ու Օհանյանը թողնելու են իրենց պաշտոնները:
Զուգահեռ, տեղեկություններ էին հրապարակվում, որ երկուսն էլ փորձում են իրենց պաշտոնների հարցը լուծել Մոսկվայում: Տեղեկություն տարածվեց, թե Սեյրան Օհանյանը առաջարկ է ստացել գլխավորել ՀԱՊԿ-ը, սակայն ինքը նախարարը հերքեց այդ տարբերակը:
Այսօր մամուլում տեղեկություն եղավ, թե Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը նախօրեին երկու ժամ զրուցել են, որից հետո որոշում է կայացվել, որ Օհանյանը չի պաշտոնավարելու: Իսկ Նալբանդյանի մասով ասում են, թե նա իր հարցերը Մոսկվայի միջոցով լուծել է եւ կմնա իր պաշտոնին:
Հետաքրքիր է, որ այս երկու պաշտոնների համար թեկնածու է համարվում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Արժե նշել, որ այս երկու պաշտոններն ունեն «աշխարհքաղաքական» նշանակություն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am