Մնաց միայն գլխավոր դատախազը

170

lragir.am — Այսօր հրաժարական տալու իր որոշման մասին է հայտնել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը նա ասել է, որ կոմիտեի գոյության 4 տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։

Աղվան Հովսեփյանի օրոք Քննչական կոմիտեն իսկապես դարձել էր առանցքային խաղացող իրավապահ ոլորտում, թե իր նախագահի հատկանիշների եւ թե դրված խնդիրների բերումով: Միեւնույն ժամանակ, Աղվան Հովսեփյանին հաջողվում էր բավական հեռավորություն պահել բոլորից՝ թե իրավապահներից, թե քաղաքական բարձրագույն իշխանությունից: Դա իհարկե չի նշանակում, թե նա դուրս էր համակարգի տրամաբանությունից, ավելին, նա այդ համակարգի հենասյուներից էր եւ ուներ առանցքային դերակատարություն:

Աղվան Հովսեփյանի հրաժարականը խորհրդանշում է այդ համակարգի անշրջելի հեռացումը: Արդեն փոխվել են ԱԱԾ պետը, ոստիկանապետը, Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը, հրաժարական է տվել Վճռաբեկ դատարանի նախագահը: Իրավապահ կառույցների ղեկավարներից մնացել է միայն գլխավոր դատախազը, ով մինչ այժմ հայտարարում էր, թե կառավարության փոփոխությունն իր հրաժարականի հիմք չէ, քանի որ դա ընտրովի պաշտոն է: Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը նույնպես ընտրովի է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache