Լրահոս

Մոսկվան հրաժարվեց Ղարաբաղից

 

arm147213897175

lragir.am — ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Սիրիայում դիրքերը զիջելու փոխարեն, ասել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը, ապա դա իսկական առաջխաղացում կլինի:
«Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի», ասել է Զախարովան:
Հասկանալի է, թե Մոսկվայի համար ինչն է առաջխաղացումը Ղարաբաղում՝ տարածքների հանձնումն Ադրբեջանին, ռուսական ներդրումների համար կոմունիկացիաների բացումը եւ սեփական խաղաղապահների տեղակայումը:
Ընդհանրապես, կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ԱՄՆ-ն զիջեր առաջնորդությունը Ռուսաստանին, դատելով տարբեր տարածաշրջաններում Մոսկվայի քաղաքականությունից: Հայաստանի մասով դա ակներեւ է դարձել, հիմա պարզվում է քրդերի դեպքում, որոնց Ռուսաստանը հանձնեց Թուրքիայի ծվատմանը, ինչպես վերջին հարյուրամյակում Հայաստանին:
Զախարովան պատասխանել է իրեն բնորոշ անկեղծությամբ, եւ դրանում դրական մի բան կա՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղում «ընդունել է ԱՄՆ առաջնորդությունը», նշանակում է տեւական ժամանակ, գուցե տասնամյակ լայնածավալ պատերազմ չի լինելու: Եվ չի լինելու նաեւ «կարգավորում» ըստ «եռակողմ ձեւաչափի»:
Խնդիրն իհարկե ԱՄՆ առաջնորդությունը չէ, ոչ էլ Ռուսաստանի «արդարացումն» այդ կապակցությամբ: Խնդիրը Հայաստանի պահվածքն է, դրա համարժեքությունը միջազգային քաղաքականությանը: Առայժմ իրավիճակը պահվում է «ԱՄՆ առաջնորդության շուրջ համաձայնությամբ», բայց դա չի կարող ունենալ երկարաժամկետ հեռանկար, եթե Հայաստանը չի փոխում իր քաղաքականության իմաստն ու բնույթը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am