Լրահոս

Մոսկվան խոստովանում է, թե ով է կանխել Ադրբեջանի կապիտուլյացիան

 

arm139989562357

lragir.am-ը գրում է . Ռուս հայտնի փորձագետ, Կրեմլի քարոզիչ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Ղարաբաղյան պատերազմի հրադադարի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ, որում գրում է. «Երբ 1993-94 թթ. ձմռանը Ադրբեջանը մասշտաբային հարձակում ծավալեց ղարաբաղյան ճակատի ողջ երկայնքով, հենց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային, եւ ոչ թե եվրոպական կառույցներին կամ ԱՄՆ-ին հաջողվեց խանգարել հայկական զորքերին դուրս գալ Կուր գետ եւ հարցականի տակ դնել ընդհանրապես Ադրբեջանի պետականության գոյությունը»:Տարասովը գրում է բացարձակ ճշմարտությունը, իհարկե, «մոռանալով» նշել մի շարք հանգամանքներ: Նախեւառաջ, որ ղարաբաղյան պատերազմը հրահրել են ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպական կառույցները, այլ Ռուսաստանը, որը ցանկանում էր փակել «ղարաբաղյան թեման»: 1990-ականների սկզբին Ռուսաստանը երկու ռազմական արշավանք կատարեց Ղարաբաղի հայերի դեմ, որի արդյունքը եղան տասնյակ հայկական բնակավայրերի ոչնչացումը եւ հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունը:Ղարաբաղցիները հասկացան ինչն ինչոց է, եւ սկսեցին դիմադրությունը, Ստեփանակերտից ռուսական գունդը հեռացնելով եւ զենքը վերցնելով: Դրանից հետո հայկական կողմը հաղթանակներ տարավ, մինչեւ Տարասովի նշած ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը կրկին ձեռնամուխ եղավ Ադրբեջանին փրկելու գործին:Հրադադարից առաջ տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունները իսկական մսաղաց էին թե հայերի եւ թե հատկապես ադրբեջանցիների համար: Հատկապես հարավում՝ Հորադիզ կայարանի շրջանում եղան պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ զոհերը: Այդ ժամանակ ռուսական հետախուզությունը Հեյդար Ալիեւի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել «մսաղացին», որպեսզի հայկական հաղթարշավը կանգնեցնեն, միաժամանակ ադրբեջանցիներին համոզեն, մեծ զոհերի գնով, որ պատերազմը պետք է կանգնեցնել:Ի դեպ, ռուսական հետախուզությունը հայկական որոշակի շրջանակների հետ համատեղ փորձում էր խուճապ գցել հայկական ստորաբաժանումների ու ընդհանրապես հանրության մեջ: Հիմնական թեզը հետեւյալն էր՝ «Ալիեւը համաձայնվել է ռուսական պահանջներին, իսկ ռուսները նրան խոստացել են օգնել հայերից տարածքներ խլել»: Այս հնարքը, պետք է ասել, իր ազդեցությունը գոնե սկզբնական շրջանում ունեցավ:Այսպիսով, Մոսկվան եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը փրկեցին Ադրբեջանին լիակատար ջախջախումից: 20 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարը:Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, եւ ռուսները երբեք չեն ներելու Ղարաբաղի հաղթանակը: Բանն այն է, որ այդ հաղթանակը ձեռք բերվեց առանց Մոսկվայի թույլտվության ու մասնակցության, ավելին՝ հակառակ Մոսկվայի կամքի: Դա աններելի «շռայլություն» է, քանի որ հայերը հանկարծ կարող են հասկանալ ամենակարեւորը՝ որ առանց Ռուսաստանի իրենք ուժեղ են ու հաղթող, իսկ Ռուսաստանի հետ լինելը սպառնում է մարդկային ու տարածքների կորուստներով:Ներկայում, իրավիճակը հանգել է գրեթե նույն կետին, այն իմաստով, որ Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել Արեւմուտքի հետ ինտեգրման կուրսից եւ վերադառնալ ռուսական տարածություն: Այստեղ Ադրբեջանին իսկապես գրկաբաց են սպասում բոլորը, որոնց համար Բաքուն գործընկեր է եւ զենքի հիմնական սպառող՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Ի տարբերություն Հայաստանի, որն ընդամենը «մանրադրամ» է այս գործընթացներում: Իսկ այդ վերադարձը, հասկանալի է, թե ում եւ ինչի հաշվին է փորձ արվելու ապահովել:Տարասովը իր հոդվածն ավարտում է հիշեցնելով, որ պատմությունը պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում: Իսկապես, հայերը շատ դասեր պետք է քաղեն, եւ ոչ միայն Ղարաբաղի պատերազմից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing