Լրահոս

Մոսկվայի ձեռքով ապտակ է հասցվում Ադրբեջանին. Արտակ Զաքարյանը Զախարովայի հայտարարության մասին

 

artak

tert.am – ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն Ադրբեջանին ուղղված ապտակ է որակում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը: Զախարովան նշել է, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները՝ դա անվանելով հանդիպման արդյունքները մեկնաբանելու «բավական անբարեխիղճ» փորձ։

«Մամեդովը միշտ հայտնի է եղել իր՝ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով: Շատ լավ է, որ այս անգամ հենց Մոսկվայի ձեռքով ապտակ է հասցվում Ադրբեջանին, որովհետև այն, ինչ որ հայտարարում է Մամեդովը, ուղղված է հենց Մոսկվայի ջանքերի դեմ, և Ադրբեջանն այս անգամ էլ փորձում է Մոսկվայի նախաձեռնությունները ձախողել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը: Ըստ Զաքարյանի՝ «նախկինում նույն Մամեդովն ինքն իրեն մի քանի անգամ հերքել է»:

Նշենք, որ Մարիա Զախարովան բարձրաձայնել է «կոլեկտիվ խնդրանք» ղեկավարվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքներով և որը նա հատուկ մեջբերել է: «Կա կոնկրետ հայտարարություն, այն հայտարարվել է, այն պաշտոնական փաստաթուղթ է և հարկավոր է ելնել դրանից, այլ ոչ կամայական մեկնաբանություններից կամ ինչ-որ մեկի կողմից խեղաթյուրված մեկնաբանություններից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովն ասել էր, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am