Լրահոս

«Մոսկվայի ընտրած ուղին ենթադրում է, որ հարցը հնարավոր է լուծել Արցախի տարածքի 2/3-րդն Ադրբեջանին հանձնելու միջոցով»

 

0_10c707_861ea6c8_orig

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանի հետ:

Պարոն Մելիքյան, Սերժ ՍարգսյանԻլհամ Ալիև հաջորդ հանդիպումըկարող է տեղի ունենալ ՍանկտՊետերբուրգում հունիսի 16-18-ինսպասվող միջազգային տնտեսականֆորումի շրջանակներում: ՌԴնախագահի մամուլի քարտուղարԴմիտրի Պեսկովի խոսքերով՝ այդհանդիպմանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը: Ապրիլյան պատերազմից հետոտեղի ունեցած ՍարգսյանԱլիև առաջին հանդիպումից հետո, որը Վիեննայում էր, ի՞նչձեռքբերումներ և զարգացումներ են եղել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

– Հայկական կողմերը ձեռքբերումներ չեն ունեցել, իսկ Վիեննայում ընդամենը հաստատվել է այն իրողությունը, որ ինչպես երևանյան, այնպես էլ Ստեփանակերտի հայկական գործող իշխանությունները քաղաքական մակարդակում համաձայնել են գործնականում տարածքներ հանձնելու հետ և Արցախի ներկայիս սահմանադրական տարածքը դիտարկում են ոչ թե որպես անվերապահորեն և բոլոր առկա միջոցներով պաշտպանության ենթակա Հայրենիք, այլ որպես օտար շահերի բավարարումն ապահովող քաղաքական առևտրի ռեսուրս: Այժմ մեր իշխանական վերնախավը սկսել է Հայրենիքի ուրացումն արդարացնելուն և քաջալերելուն միտված մեր հասարակության անդամների ուղեղների զանգվածային լվացման գործողություն: Նողկալի է:

Վիեննայում պայմանավորվածություններ էին նախանշվել բանակցություններիվերսկսման, շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրման, ինչպես նաև՝ ԵԱՀԿանձնական գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:

– Վիեննայի հանդիպումը միայն մեկ գործնական նպատակ է ունեցել՝ խախտված ստատուս քվոյի պայմաններում Ալիև-Սարգսյան հանդիպումների ձևաչափի պահպանում: Ձևաչափը պահպանվել է, իսկ մեր տարածքների անցումն ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ ամրագրվել է պարոն Սարգսյանի քաղաքական պահվածքով: Միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմի ներդրման հեռանկարներն, իմ կարծիքով, խիստ մշուշոտ են: Առավելագույն արդյունքն այն կլինի, որ, գուցե, որոշ չափով՝ տասից տասնհինգ հոգով, կարող է ավելացվել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների քանակն, ինչն էական ազդեցություն չի ունենա բռնության նոր պոռթկումները կանխելու տեսանկյունից:

Պարոն Մելիքյան, մի տեսակ տպավորություն է, որ հատկապես վերջին շրջանում ՄԽանդամ երկրներից ԼՂ խնդրով Ռուսաստանն իր վրա ամենաշատ պարտավորություննէ վերցնում, այդ թվում նաև հանդիպումների կազմակերպման առումով, ո՞րն էպատճառը և ինչո՞վ է բացատրվում ՄԽ անդամ մյուս երկրների պասիվ գործելաոճը:

– Ռուսաստանը շտապում է լուծել իր խնդիրներն Ադրբեջանի հետ՝ վերականգնել այնտեղ ռազմական ներկայությունն ու իր վերահսկողության տակ առնել պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական, տնտեսական ու արտաքին քաղաքական ռեսուրսները: ՄԽ անդամ մյուս երկրներն ու, հատկապես, համանախագահողներն առայժմ առավելապես հեռակա դիտորդի կարգավիճակով հետևում են Ռուսաստանի գործողություններին: Պաշտոնական Մոսկվայի ընտրած ուղին ենթադրում է, որ իր համար մեծ կարևորություն ունեցող այս հարցը հնարավոր է լուծել Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու միջոցով, և այս իրավիճակում կամ հայկական կողմերը կընդվզեն ու դեմ կգնան Կրեմլին, կամ էլ կհամակերպվեն ու կհանձնեն տարածքները, ինչից հետո շատ չանցած Ռուսաստանը, միևնույն է, դուրս կմղվի Ադրբեջանից: Այսինքն՝ Արևմուտքն ուղղակի սպասում է, թե մեր վիզը ոլորելու ռուսական փորձն ինչով կավարտվի, իսկ դրա արդյունքը ցանկացած պարագայում նրան ձեռնտու կլինի. Ռուսաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից: Պարզապես առաջին տարբերակով դա տեղի կունենա առանց մեզ համար անընդունելի տարածքային կորուստների:

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հայկական կողմը: Ի՞նչ պահանջներ պետք է առաջադրվենսպասվող հանդիպմանը, որոնք կարող են իրենց նպաստը բերել ԼՂ կոնֆլիկտիլուծմանը:

-Պաշտոնական Երևանն այժմ ինչ-ինչ առարկայական պահանջներով հանդես գալու իրական հնարավորություն չունի: Կան շատ կոնկրետ քաղաքական, իրավական ու դիվանագիտական քայլեր, որոնց միջոցով հնարավոր է արմատապես ու մեկընդմիշտ փոխել իրավիճակը, սակայն Հայաստանի իշխանությունները, կարծես թե, չեն էլ ցանկանում արդյունավետ քաղաքականություն մշակել ու վարել:

– Եվ ուրեմն ի՞նչ զարգացումներ են սպասվում ԼՂի հարցում: Հասկանալի է, որիշխանություններն առաջնորդվում են նույն ձեռագրով, հիմնախնդրի ժամանակավորսառեցում, նորից բանակցություններ և այլն: Սակայն այն, որ հիմա ավելի քիչ ենկրակում, դա հաստատ ձեռքբերում չէ: Չի կարելի բացառել նաև, որ դարձյալ «ձեռքբերված ժամանակավոր խաղաղությունը» կարող է մի օր նորից խափանվել:

-Ես կարծում եմ, որ այժմ Կրեմլը սպասում է ապրիլյան ռազմագործողության ընթացքում իր կողմից Ալիևին ցույց տրված տարաբնույթ աջակցության դիմաց Բաքվից ակնկալվող «փոխհատուցմանը»: Այժմ Իլհամ Ալիևի հերթն է ցույց տալ Մոսկվային, որ համաձայն է ապրիլին իրեն տրված պատերազմ սկսելու քարտ-բլանշի գինը տալ և հայկական տարածքները ստանալու դիմաց հանձնվել Կրեմլի հոգատար «խնամակալությանը»՝ դառնալ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing