Լրահոս

Մոսկվայի գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքից զոհվել է մի քանի մարդ

 

News.am-ը գրում է. Մոսկվայի Խովանի գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքից զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Կան նաեւ ծանր վիրավորներ։ Նրանց շտապ օգնության մեքենաներով տանում են հիվանդանոց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեղի է ունեցել հրաձգություն, որից վիրավորվել է առնվազն 4 մարդ։

Նշենք, որ գերեզմանատան տարածքում մոտ 400 մարդ իսկական ջարդ էին սարքել՝ գործի դնելով մահակներ, ամրաններ եւ հրազենային զենք։ 50 հոգի տեղում ձերբակալվել է, տուժել են 10-ը։ Դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատները։

Որոշ տեղեկություններով՝ զանգվածային ծեծկռտուքը կարող էր տեղի ունենալ գերեզմանոցի սպասարկման տարածքների բաշխման պատճառով։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am