Լրահոս

Մոսկվայի մոլդովական ձախողումն ու հայկական «դոդոնները»

 

Ի պատասխան Մոլդովայից եւ Էստոնիայից ռուս դիվանագետների արտաքսման՝ Ռուսաստանը նույն թվով էստոնացի եւ մոլդովացի դիվանագետների է արտաքսել:
Ամեն ինչ սովորական կլիներ, եթե չլիներ նախապատմությունը: Բանն այն է, որ Ռուսաստանը մեծ միջոցներ ու ջանքեր է ներդրել, որ Մոլդովայի նախագահ դառնա Կրեմլին հավատարմության երդում տված Իգոր Դոդոնը: Ընտրվելուց անմիջապես հետո Դոդոնը հուշագիր է ստորագրել ԵԱՏՄ հետ ասոցացման մասին եւ դարձել օտարերկրյա պետության միակ ղեկավարը, որը ներկա է եղել մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված շքերթին:
Սակայն Դոդոնն, ամենայն հավանականությամբ, կդառնա Պուտինի ամենամեծ ձախողումը Թրամփից եւ Մակրոնից հետո: Մոլդովայում նախագահը չի որոշումներ կայացնում: Ռուս դիվանագետներին եւս առանց նրա իմացության են վտարել: Ավելին, Դոդոնը վրդովվել է՝ հայտարարելով, որ կառավարությունը փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Ուկրաինան եւ Մոլդովան էլ օրերս համաձայնության են եկել Մերձդնեստրի սահմանին մաքսակետեր տեղակայելու մասին: Դոդոնը նորից վրդովվել է, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել երկրների որոշման վրա, որոնք արդեն անվիզա ռեժիմ են ստացել Եվրոպայից:
Դոդոնի վառ ռուսամետ կողմնորոշումը զրկել է նրան սեփական երկրում ազդեցության լծակներից: Նրա վրա պարզապես ուշադրություն չեն դարձնում: Սա Կրեմլի լիակատար ձախողումն է:
Ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանում Ռուսաստանի գործերը շատ լավ են միգուցե այն պատճառով, որ տեղական «դոդոնները» ազդեցության ավելի մեծ լծակներ ունեն: «Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանում ռուսական «Սպուտնիկ» պետական գործակալությունը ֆինանսավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Թերթը գրում է, որ Դմիտրի Կիսելյովն այդ մասին անձամբ է խնդրել Ծառուկյանին:
Թե որքան են Ռուսաստանի գործերը լավ Հայաստանում՝ ցույց է տալիս մեկ այլ օրինակ: Առավոտ թերթը, հղում անելով Ռուզան Մարգունիին, գրում է, որ ժամանակին ընտանիքով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա պատմել է, որ իր տանը մնալու առաջին օրը Վահանը կեսգիշերին դուրս է եկել տնից ու վերադարձել առավոտյան ժամը 6-ին: «Ես հարցրել եմ, թե ուր է գնում, չէ որ նրան հետապնդում են, կարող են ծեծել: Նա պատասխանել է, որ պետք է հանդիպի Վոլինկինի որդու հետ, նրանք խոստացել են օգնել իրեն դուրս գալու երկրից», – ասել է Մարգունին:
Անգամ Վոլինկինը չէ, այլ որդին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing