good-banner
Լրահոս

Մոսկվայի պլանը. Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանները

 

c28bca6ca2c8db9f9629053ef77f96b8-600x338

armlur.am — ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում հայկական կողմի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների հիմնական թեման դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Նախօրեին Սերգեյ Լավրովը այցով գտնվում էր Երևանում: Պարբերականը գրում է, որ Լավրովը ԼՂ հարցով երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ:

«Իզվեստիա»-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորումն ակտիվ է ընթանում, սակայն առանց ավելորդ շտապողականության:

«Ռուսաստանն ունի ճգնաժամի հաղթահարման իր ընկալումը: Այնպես, որպեսզի բոլոր մասնակիցները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անվնաս դուրս գան այդ իրավիճակից»,-գրում է պարբերականը:

«Ռուսական պլանը, մասնավորապես, ենթադրում է ԼՂՀ և Հայաստանի սահմանների բացում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմի հետ»,-նշում է պարբերականը:

«Իզվեստիա»-ի աղբյուրի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է «բարենպաստ» ազդեցություն ունենալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing