Մոսկվայում ձերբակալել են ԻՊ տասնյակ կողմնակիցների, որոնց մոտ նաև հայկական անձնագիր է եղել

0

Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։
Ինչպես նշել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հատուկ գործողության շրջանակում գտել են երեք լաբորատորիա, որտեղ չարագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել։
Նկարահանման կադրերում երևում է, որ գտնված կեղծ փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ համեմատաբար վերջերս ներմուծված կենսաչափական։ Չի երևում, թե ում տվյալներով է լրացվել փաստաթուղթը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache