Մոսկվայում գնդակոծվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի տունը

0

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանը, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան մասում, գնդակոծվել է պնևմատիկ զենքով: Այս մասին Life.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը հետաքննում է Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական ապարատը:

Նախնական տվյալների համաձայն` կրակ են բացել անչափահաս խուլիգանները: Մետաղե գնդիկները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլ նաև նրա հարևանների բնակարանի պատուհանները:

Նշվում է, որ ներկա պահին ձերբակալվածներ չկան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache