Լրահոս

Մոտ օրերս Ռուսաստանից Հայաստան նոր զինատեսակներ կառաքվեն

 

solncepyok

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի առաքումը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով. «Կա նմանատիպ ինֆորմացիա: Այս պահին, քանի դեռ այդ գործարքը չի իրագործվել, ես չեմ ասի, թե ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց հանգամանքը, որ այդ պայմանավորվածությունները կան ու, կարծում եմ, կարճ ժամկետում կիրագործվեն` մենք կտեսնենք»: Փորձագետը չմասնավորեցրեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը, սակայն Aravot.am-ին հայտնի դարձավ, որ խմբաքանակում նախատեսված են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական զինատեսակներ: Մասնավորապես, նախատեսվում է, որ Հայաստան կառաքվեն ծանր հրանետային ТОС-1А «Солнцепёк» համակարգեր (լուսանկարում), ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի, զրահամեքենաների պաշտպանական համակարգեր: Մեր ունեցած տեղեկություններով մատակարարումները կսկսվեն արդեն ընթացիկ ամսվա վերջին:

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing