Լրահոս

Մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից

 

«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:

 

Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են: Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից: Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս: Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի: Նախագծի նպատակը շատ պարզ է, ուզում են բյուջեի փողերը խնայել:


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara