Մոտակա 10 օրվա ընթացքում փուլ առ փուլ բոլոր տնտեսական սահմանափակումները դուրս կգան. Սիմոնյան

0

«Մոտակա 10 օրվա ընթացքում փուլ առ փուլ բոլոր տնտեսական սահմանափակումները դուրս կգան և մենք ըստ իրավիճակի կհասկանանք, թե ինչ ենք անում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով անապահով ընտանիքների կոմունալ վճարները չանելու դեպքում հոսանքի ու գազի անջատմանը, Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է գնալ իր ընտրատեղամաս և խնդրով զբաղվել:
«Մեր բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել օգնելու, որի համար շնորհակալություն եմ հայտնում»:

Լրագրողը Սիմոնյանին հիշեցրեց, թե եթե հիմա իրենք Էդմոն Մարույքանի առաջարկը որակում են որպես պոպուլիզմ, նախկինում էլ հանրապետականներն էին իրենց ասածները պոպուլիզմ ընդունում, Սիմոնյանը նշեց. «Մենք չէինք ասում եկեք մարդկանց փող բաժանենք, բա աշխատավարձերը ոնց ենք բաժանելու, բանակի ծախսերը ոնց ենք փակելու»:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները