Մոտենում է ճակատագրական օրը

 

arm147842359655

lragir.am— ԱՄՆ կանխատեսելի ընտրությունը
Մոտենում է ճակատագրական օրը, ճակատագրական՝ գլոբալ եւ լոկալ գործարար աշխարհների համար՝ ԱՄՆ նախագահի ընտրության օրը: Իհարկե, ամենից շատ այդ օրվան սպասում են ամերիկացիները, սակայն ողջ աշխարհի համար դա ազդանշան է:
Որ ուղղությամբ է գերադասում գնալ ԱՄՆ քաղաքականությունը եւ ինչ զարգացումներ են ունենալու համաշխարհային քաղաքականության ու տնտեսության խնդիրները: Տնտեսության հարցերում շատ բան կարող է փոխվել, նախեւառաջ բարձր արդյունաբերության ու առեւտրի համաշխարհային գոտիների հարաբերություններում: Սակայն հնարավոր է նույնիսկ ԱՄՆ պաշտոնական գործընկերներին հուզում է պաշտպանության ու անվտանգության հարցը:




Վերջին տարիներին քչերն են կասկածել, որ Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա պահել իշխանությունը: Օբամայի քաղաքականության մեջ շատ բան է հրապուրում ամերիկացիներին, նախեւառաջ սոցիալական ու առողջապահական երաշխիքներն ու ԱՄՆ չմիջամտությունը տարբեր տարածաշրջանների սուր իրավիճակներին, միաժամանակ չսահմանափակելով ազատ ձեռներեցոթյունն ու չկրճատելով ռազմական բյուջեն:
ԱՄՆ-ում քաղաքական ու հանրային շատ շրջանակներ ողջունում էին նման քաղաքականությունը: Օրինակ, բազմիցս առիթ է եղել զրուցել Վաշինգտոնի ու Նյու Յորքի առաջատար թինկ-թենկերի փորձագետների հետ, որոնք բավական ագրեսիվ էին վերաբերվում ՆԱՏՕ-ի զարգացմանը եւ հատկապես անդամության ընդլայնմանը: Սակայն այդ փորձագետներն ու քաղաքական գործիչները վերջին տարիներին հայտնվել էին շփոթվածության մեջ, երբ սպառնալիքներ առաջացան Արեւելյան Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում:
Արտաքին քաղաքականության սահմանափակումը Օբամայի քաղաքականությունը հասցրեց լիակատար սնանկացման: Միջազգային քաղաքականության ասպարեզում ԱՄՆ-ն կորցրեց բազմաթիվ գործընկերների իրական ձեւաչափում: Այս խնդիրը հանգեցրեց ոչ միայն արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխությունների, այլեւ շատ տարածաշրջաններում իրավիճակի փոփոխության, հակառակորդի սպառնալիքի հանդիման:
Օբամայի նախագահության վերջին շրջանում վարչակազմը քիչ ինչ փոխեց քաղաքականությունը: Ամերիկան ավելի ատիվ դարձավ, սակայն կորսվել էին ժամանակ եւ նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները: Փաստացի, այս քաղաքականությունը հանգեցրեց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի այլ հակառակորդների ագրեսիվ գործողություններին: Արդյոք այդ հանգամանքը հանգեցրել է այնպիսի ֆենոմենի առաջացմանը, ինչպիսին Իսլամական պետությունն է:
Սակայն գլխավորը, որ տեղի ունեցավ՝ Դեմոկրատական կուսակցության հանդեպ կասկածն էր, ինչը հանգեցրեց նախագահի պաշտոնին այնպիսի հավակնոտ թեկնածուի ընտրությանը, ինչպիսին Հիլարի Քլինթոնն է:
Քլինթոնի թիմին մեծ քանակով հանրապետականների միանալը վկայում է երկու հանգամանքի մասին՝ մի կողմ դնելով կադրային շահերը, հանրապետականները հասկացել են, որ «մադամի» քաղաքականության մեջ շատ բան կա, որը հատուկ է հանրապետականների քաղաքականությանը:
Այսինքն, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է վստահությունը, էլեկտորատ եւ կողմնակիցներ քաղաքական գործիչների ու բիզնեսմենների շրջանում, որոնք զարմացած են, թե ինչպես կարող է Ամերիկան գլուխը թաքցնել ավազի մեջ, երբ աշխարհում տեղի են ունենում այդքան շատ հակամարտություններ ու բացահայտ ագրեսիաներ:
Քլինթոնին վիճակված էր հաղթահարել այդ անվստահությունը եւ հավաքել կորցրած ձայները, որոնք ներկայացնում են ոչ թե բանվոր դասակարգն ու ֆերմերներին, այլ միջին դասի որոշակի շրջանակները: Բացի այդ, ոչ ոք առայժմ այդպես էլ չի արտահայտվել, թե ինչպես են վերաբերվում Քլինթոնին Պենտագոնի շրջանակները եւ բազմաթիվ մարդիկ, որոնք երբեւէ առնչություն են ունեցել Զինված ուժերին: Բայց չէ որ դրանք բավական հեղինակավոր ու ազդեցիկ մարդիկ են տեղական մակարդակներում, հատկապես գավառներում:
Օբամայի եւ նրա տիկնոջ մուտքը նախընտրական ասպարեզ վկայում է, որ Դեմոկրատական կուսակցությունը խիստ մտահոգ է եւ հասկանում է Քլինթոնի ակնհայտ առավելության բացակայության պատճառները: Շատ բան ձեռք չի տալիս ամերիկյան ընտրողին, օրինակ այն, որ դեմոկրատական թեկնածուն կին է եւ որ նա (ներողություն) տարիքն առած է: Բացի այդ, նրա ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին շարունակում են չսիրել, նախեւառաջ նրա սոցիալական քաղաքականության պատճառով:
Պետք է ասել, որ Հանրապետական կուսակցության պառակտումն ու շփոթվածությունը որոշ առումով ուրախացրել է ամերիկյան ընտրողին: Այն, որ Հանրապետական կուսակցությունը լքել են հայտնի շատ քաղաքական գործիչներ, չի կարող չհանգեցնել միջին դասի մի զգալի մասի չարախնդությանը, որոնք դրանում տեսել են կուսակցության շարքերի զտումը:
Այս հանգամանքը որոշ չափով հանգեցրել է «անկախ» Դոնալդ Թրամփի հանդեպ համակրանքի, ով այնուամեայնիվ ինքզինքը հայտարարում է հանրապետական եւ իր շուրջն է հավաքել բազմաթիվ կարկառուն հանրապետականների: Թրամփի թիմը պարզ է, ինչպես եւ իր ծրագիրը, որն ըստ էության գոյություն չունի:
Նրա ռեւերանսները Ռուսաստանին երեւում է լրջորեն բարկացրել են շատերին: Քարոզչական այդ հիմարությունների ավարտին Թրամփն ու նրա փոխնախագահը հարձակվեցին Ռուսաստանի վրա: Ըստ ամենայնի, այդ պսեւդո-ռուսամետությունն այդպես էլ ոչինչ չի տվել էլեկտորատի առումով:
Պետք է նշել, որ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա, եւ Թրամփը դառնա նախագահ, նա ստիպված է լինելու արագ թիմ կազմավորել, այսինքն՝ վարչակազմ ռեգիոնալիստական թեքումով: Ցանկացած պարագայում այդ վարչակազմը զբաղվելու է արտաքին քաղաքականությամբ, թեեւ որոշ արժեքավոր ժամանակ է կորսվելու: Հակառակ դեպքում մենք տեսնելու ենք Օբամայի քաղաքականության շարունակությունը:
Ահա թե ինչ խաղադրույքներ են սպասվում Թրամփի հաղթանակի դեպքում: Ըստ ամենայնի, Հանրապետական կուսակցությանն առնչվող, բայց ներկայում Քլինթոնի թիմին հարող քաղաքական գործիչների ու փորձագետների մեծ մասը կգերադասեն պատասխանատու պաշտոններ Թրամփի վարչակազմում:
Պետք է ասել, որ Քլինթոնի թիմից ոմանք ինչ որ էֆեկտիվ քայլ են խոստացել ծրագրի ավարտին, բայց որեւէ առանձնահատուկ բան տեղի չունեցավ: Ըստ ամենայնի, նրա թիմում որոշ շփոթվածություն է առաջացել:
Այնուամենայնիվ, նա վստահ է անցկացրել արշավը մի քանի ամսվա ընթացքում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ «հաշտարարի» ֆենոմենի սպասողները ստիպված էին հասկանալ, որ դրանք անիրական հույսեր են:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author