Մոուրինյոյին ստիպե՞լ են․ Ինչու է պորտուգալացին ցավում Մխիթարյանին կորցնելու համար

0

1in.am — Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Հպարտ եմ, որ գլխավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» պես թիմը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ղեկավարությունը և մասնավորապես Էդ Վուդվորդին, վստահության և ծանր աշխատանքս բարձր գնահատելու համար։ Մենք ստեղծել ենք հիմքեր պայծառ ապագայի համար»,- հայտարարել է Մոուրինյոյն գործարքի ավարտից հետո։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը և հնարավորություն է տալիս ցանկության դեպքում մեկ տարով երկարաձգել այն։

Պայմանագիրը երկարաձգելուց հետո Մոուրինյոն խոսել էր նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենանշանակալի գործաքի մասին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալի» չիլիացի հարձակվողը Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց «Յունայթեդ»։ Նրա փոխարեն Լոնդոնյան թիմում հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Բացառված չէ, որ Մխիթարյանը կարող էր ավելի հաջող հանդես գար «Մանչեսթեր Յունայթեդում»։ Կարող էի օգտվել նրա տաղանդից և հնարավոր է, որ պետք է ժամանակ տայի վերջնականապես թիմին մերվելու համար: Արդեն ուշ է և չեմ զղջում տեղի ունեցածի համար: Մենք ֆանտաստիկ գործարք ենք կատարել՝ միևնույն ժամանակ կորցնելով ֆանտաստիկ ֆուտբոլիստի։ Մխիթարյանի անունը իր ուրույն տեղն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ»,- հայտարարել էր Մոուրինյոն։

Ուշագրավ է, որ պորտուգալացին «Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգեց Մխիթարյան-Սանչես գործարքից անմիջապես հետո, իսկ «Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո կրկին մեղա գալով ափսոսանք հայտնեց հայ ֆուտբոլիստին կորցնելու համար։ Տեղափոխությունից օրեր առաջ, Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Բարնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման շեմին Մոուրինյոյն հանդես էր եկել ևս մեկ ուշագրավ հայտարարությամբ։ «Եթե տրանսֆերը չստացվի Մխիթարյանը խնդիր չի ունենա: Այո, բացառված չէ, որ նա շարունակի ելույթները մեր թիմում: Միկին շատ լավ ֆուտբոլիստ է: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ նա շատ է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին»: նախորդ մրցաշրջանում, Մխիթարյանն օգնեց մեզ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը և նա մեր առանցքային ֆիգուրներից էր: Մխիթարյանը գերազանց սկսեց նաև այս մրցաշրջանը, բայց հետո ինչ-որ բան չստացվեց: Հիմա շատ են ասեկոսեները, և ես ինձ իրավունք եմ վերապահում պաշտպանել Մխիթարյանին՝ չընգրկելով հայտացուցակում: Ես հասկանում եմ, որ Մխիթարյանի համար հեշտ չէ այս իրավիճակում լավ խաղալ: Հիմա պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա: Տրանսֆերային պատուհանը փակվում է միայն հունվարի 31-ին»,- նշել էր պորտուգալացի մասնագետը: Մոուրինյոյի խոսքերը վկայում են, որ նա այնքան էլ ուրախ չէ Մխիթարյանին Սանչեսի հետ փոխանակելով։ Նկատենք, որ այս ընթացքում Մոուրինյոն անհամեմատ ավելի շատ է խոսել Մխիթարյանի մասին, քան Սանչեսի։

Վերջին զարգացումները ստիպում են ենթադրել, որ Սանչեսին «Յունայթեդ» բերելու որոշումն Մոուրինյոյի սրտով չէր։ Ավելի ստույգ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պորտուգալացի մասնագետի առջև խնդիր էին դրել ամեն գնով ձեռք բերել Սանչեսին։ «Արսենալն» իր հերթին չիլիացուն համաձանվել էր տրամադրել միայն այն դեպքում, եթե «Յունայթեդը» որպես փոխհատուցում տա Մխիթարյանի տրանսֆերը։ Հիշենք, որ Սանչեսի համար պայքար էր մղում նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն անսպասելիորեն կողմերը դադարեցրին բանակցությունները։ Ժոզե Մոուրինյոն անհանգստացած լինելով իր կարիերայի համար ինչպես նաև չունենալով այլընտրանք ստիպված է եղել Մխիթարյանին զիջել և «Յունայթեդ» բերել Սանչեսին։

Խնդիրը լուծելու համար, Մոուրինյոն որպես պարգևատրում ստացավ պայմանագրի երկարաձգումը մինչև 2020 թվականը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոյի թիրախում էր «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը։ Խոսվում էր, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը համաձայնվել էր տեղափխվել «Յունայթեդ» սակայն կողմերն այդպես էլ չսկսեցին բանակցել։ Նկատենք նաև, որ «Յունայթեդն» այսօր չուներ եզրային հարձակվողի կարիք, քանզի Մարսիալը, Ռեշֆորդը, Լինգարդը և Մատան բավական հաջող են խաղում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական մամուլում խոսվում էր Մոուրինյոի «Յունայթեդից» հեռանալու մասին։ Ավելի ստույգ եղան հրապարակումներ, որ «Յունայթեդի» ղեկավարները խիստ դժգոհ են պորտուգալացի մասնագետից և ամռանը նա կհեռացվի։

Սանչեսին տրանսֆերի համար մրցավազքում Մոուրինյոյի հաղթանակը կտրուկ փոխեց պատկերը։ Մոուրինյոն կարևոր մի խնդիր լուծեց, բայց հայտնի գործարքի մասին նրա հայտարարությունները խոսում են, որ պորտուգալացի մասնագետը ցավում է Մխիթարյանին կորցնելու համար։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache