Լրահոս

«Մուծվի՛ր ինձ, քեզ զենք տամ»

 

Serj-Putin-180x180

 hayeli.am-ը գրում է. «Աղդամը կարող է տանք, ի՞նչ անենք: Մենք պետք է հասկականք՝ հարակից տարածքները դեռ Արցախը չեն: Բայց նաև պետք է հասկանանք՝ չի լինելու ոչ մի զիջում, քանի դեռ կարգավիճակի հարցը վերջնականապես չի լուծվել: Ինչպես կարելի է ազատագրված հողերը տալ նրանց՝ առանց կարգավիճակը ճշտելու: Սա առնվազն հանցագործություն է»,-Հայելի  ակումբում  ասաց  Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն՝  անդրադառնալով ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության համակողմանի լուծումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում ու հարակից տարածքների վերահսկողությունն Ադրբեջանին վերադարձնելը:

«Բոլորդ  վախենում  եք, ինչի՞ց  եք  վախենում: Հայկական կողմի կոշտ դիրքորոշումը ճիշտ է, հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին: Իրականում Ռուսաստանը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, քանի որ այդ երկրին վաճառում է հինգ միլիարդ դոլարի, Հայաստանին՝ հազիվ 200 միլիոն դոլարի զենք: Այդ ինչպե՞ս է, որ Պուտինը բաց տեքստով ասում է՝ ես եմ տեր-տիրականը, Սերժ Սարգսյան, մուծվիր ինձ, քեզ զենք տամ»,-նշեց  պարոն  Սադոյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing