Լրահոս

Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել և աստղաբաշխական աշխատավարձ կստանա «Յունայթեդ»-ում

 

0486a3989072932907b69a22e0850b02964ea59709789ad8cad5c291786ba1f9

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վերջնական համաձայնության է եկել պայմանագրի հարցում։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Ruhr Nachrichten պարբերականը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ։ Տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո (250․000 եվրո՝ շաբաթական)։ Մխիթարյանի տրանսֆերի արժեքը կազմելու է 32-36 մլն եվրո։
«Բորուսիա»-ն ակտիվորեն փոխարինող է փնտրում Մխիթարյանին։ Ամենահավանական թեկնածուն «Վոլֆսբուրգ»-ի գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն է։

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...