ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ ԱԺ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

0

hraparak.am — Այսօր, երբ ամեն մի ձայնը կարեւոր է, մանավանդ այն խմբակցությունների անդամների, որոնք հայտարարել են Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու որոշման մասին, Ազգային ժողովի նիստից բացակայում են երկու ընդդիմադիր պատգամավորներ՝ Ծառուկյան դաշինքի երկու անդամները՝ Իշխան Զաքարյանը եւ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է, որ Մելիք Մանուկյանը հանրապետությունում չէ։ Մեր տեղեկություններով, նրա սիրտն են ստենտավորել։ Իսկ Իշխան Զաքարյանից ոչ ոք տեղյակ չէ։

 ԲՀԿ քաղաքական քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ Մելիք Մանուկյանի գրությունը՝ վարչապետի թեկնածուին իր քվեարկության վերաբերյալ, ինքն անձամբ է տարել ԱԺ քարտուղարություն, սակայն այնտեղ չեն ընդունել՝ ասելով, որ նրանք, ովքեր պաշտոնական գործուղման մեջ չեն, չեն կարող քվեարկել՝ ԱԺ կանոնակարգ-օրենքը դա թույլ չի տալիս։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache