«Նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է․ Համաշխարհային մամուլը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու մասին

1

lragir.am — Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Հայաստանի պաշտոնում բոլոր համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր էջերին է:

«Նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է: Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ», — գրում է The Guardian-ը:

Փաշինյանի այսպես կոչված թավշյա հեղափոխությունն իրացրեց ժողովրդի ուժը՝ կոչով աջակցության փոթորիկ ստեղծելու կարողությունը, գրում է Al Jazeera-ն:

Հայաստանի խորհրդարանն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց երկրի վարչապետ՝ վերջ դնելով շաբաթներ տևած քաղաքական խառնաշփոթին, հայտնում է CNN-ը:

Հեղափոխական առաջնորդը հաղթում է վարչապետի ընտրությունում, վերնագրված է BBC-ի հոդվածը:

Հայաստանի խորհդարանը ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, գրում է The Telegraph-ը:

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի նոր վարչապետ՝ ավարտին հասցնելով խաղաղ հեղափոխությունը, հաղորդում է France 24-ը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache